ԱՄՆ-ի Pew Research Centre-ի հետազոտողները կարծում են, որ Երկրի 6 միլիարդ բնակիչները ինչ-որ կրոնի հետևորդ են: Աշխարհի 200 երկրի մարդահամարների և սոցիոլոգիական հարցումների տվյալներն ուսումնասիրելով` փորձագետները հաշվել են, որ քրիստոնեությունը աշխարհի ամենատարածված կրոնն է` դավանում են 2,2 միլիարդ մարդ: Իսլամ են դավանում 1,6 միլիարդ մարդ, հինդուիզմ` մեկ միլիարդ, բուդդիզմ` 500 միլիոն: